Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանրային խորհրդի նախագահ Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ զրույցում դեմ արտահայտվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության` «Հայ եկեղեցու պատմություն» առարկան վերանայելու որոշմանը:
«Եթե նախարարն ասեր, որ բոլոր առարկաների դասագրքերը պիտի վերանայվեն, ապա ես երկու ձեռքով կողմ կլինեի, բայց հետո սկսվեցին հանելու կամ չհանելու քննարկումները, ինչն արդեն մտահոգիչ է: Այդ առարկայի` ուսումնական պլանում լինելն ամբողջովին հիմնավորված ու պաշտպանված է: Ազգային ինքնությունը պահող առարկաները ծրագրից չպետք է հանվեն: Ազգային ինքնությունը մեր ողնաշարն է: Մենք ունենք «Շախմատ» առարկան: Մեզնից ամբողջ աշխարհն է օրինակ վերցնում»,- նշեց նա:
Բախշյանն անդրադարձավ նաև առարկայական չափորոշիչների փոփոխմանը: Նրա խոսքով` Համաշխարհային բանկի` դեռևս 2014 թվականի երրորդ վարկային ծրագիրը`«Կրթության բարելավում» ենթածրագիրը, հստակ սահմանում է, թե ինչ է այն իրենից ներկայացնելու: «Այն 2019-ին ավարտվում է, սակայն մինչ օրս ենթածրագրի հետ կապված կան մի շարք հարցականներ»,- նշեց Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 22-ին ԿԳ նախարարությունը հայտնել էր, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ բողոքներ կան: Նախարար Արայիկ Հարությունյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ կարևորում է բոլոր հայագիտական առարկաները, սակայն «դրանք վերանայվելու են, և մինչև 2023 թվականը ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ»: