Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլյան պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած (ողնաշարային վնասվածք) Ռուբեն Առաքելյանի մայրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ տղան կարողանում է շարժել միայն ձախ ձեռքը, իսկ մյուս ձեռքը չի զգում:
Նա և տղան լիահույս են, որ, Գերմանիայում բուժում ստանալով, տղան կունենա ավելի լուրջ ձեռքբերումներ: Զինվորի մայրը նշեց, որ բժիշկները մինչև 70-80% տոկոս վերականգնման մասին են նշում, և տղան ոգևորված է այդ փաստով:
Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը, նշեց, որ Ռուբենի նման ևս երկու ծանր վիրավորներ կան կենտրոնական զինվորական հոսպտիալում, և, չգիտես` ինչու, նրանց մասին չի խոսվում:
Նա նշեց, որ այդ տղաներից մեկի վիճակը նույնիսկ ավելի ծանր է, քան Ռուբեն Առաքելյանինը և Արման Լազգիյանինը: Ըստ Բախշյանի` երբ պաշտոնյաներն առողջական լուրջ խնդիրներ են ունենում, գնում են Եվրոպա, իսկ զինվորների հարցում պետությունը հապաղում է:
Նա տեղեկացրեց, որ Արման Լազգիյանի բուժման համար հատկացումներ չեն եղել, իսկ Ռուբեն Առաքելյանին ՊՆ-ն արտաբյուջետային միջոցներից 43 000 եվրո է տրամադրել, վարչապետն էլ` անձնական միջոցներից 20 000 եվրո: Բախշյանն ասաց որ Ռուբենի բուժման համար գումարներն ամբողջությամբ փոխանցված են, տոմսերը` պատվիրված, մնում են ընթացիկ գործողությունները: