Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Խորենացի փողոցում էր «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա նշեց, որ երեկ գիշերվանից հետևել է Էրեբունիում տեղի ունեցող իրադարձություններին:
Անահիտ Բախշյանը հորդորեց երկրի ղեկավարությանը, որ եթե լուծման տարբերակներ չունեն, թող ուշադիր լինեն, որովհետև սոցիալական ցանցերով ու լրատվամիջոցներով բազմաթիվ խելացի մարդիկ մի շարք խելացի լուծումներ են առաջարկում: Մինչդեռ, ըստ նրա, ոչ մի կողմ չի ցանկանում զիջել: Անահիտ Բախշյանը դիմելով ՊՊԾ գունդը գրաված տղաներին, ասաց.
«Պավլիկ ջան, թեև ազնիվ նպատակների համար, բայց այնպիսի մեղք ես վերցնում քեզ վրա, որը չի թողնի, որ խաղաղ ապրես, մանավանդ որ ձագդ քեզ հետ է, ուրիշ ճանապարհ առաջարկեք, զիջեք, նախագահին կանչեք ձեզ մոտ: Պատրաստ եմ ծնկի գալ ձեր առաջ, աղաչում եմ, թող չլինի արյունահեղություն, թող մի այլ ձև գտնեն այս հարցը լուծելու համար»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Անահիտ Բախշյանը նշեց, որ ինքն ապրել է ողբերգություն, երբ սպանվել էր իր ամուսինը, և չի ուզում, որ որևէ մեկը ապրի նույն ողբերգությունը: