Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ չեն կարողանում այցելել ավագանու կալանավորված անդամներին՝ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին: Ըստ նրա՝ իր՝ պատգամավոր եղած տարիներին անխոչընդոտ կարողացել է անազատության մեջ գտնվողներին այցելել, սակայն այս դեպքերի ընթացքում երևում է, որ անգամ պատգամավորները չեն կարողանում դա անել:
«Սա քաղաքական հետապնդման աննախադեպ աստիճան է, որի արդյունքում «Բարև Երևան» խմբակցությունը պարալիզացվել է` մեր խմբակցության հինգ անդամից երկուսը կալանավորած են, մեր գործողություններին խոչընդոտում են ՀՔԾ-ն: Իհարկե, ավագանու անդամն անձեռնմխելիություն չունի, սակայն այդ մարդիկ ընտրված մարդիկ են: Գնալով համոզվում եմ, որ մեր կուսակցության նկատմամբ քաղաքական հետապնդում է, սա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում»,- ասաց Բախշյանը:
Ի դեպ, Բախշյանը հիշեցրեց, որ Արմեն Մարտիրոսյանն այն մարդն է, ով փրկեց ոստիկանին` ծածկելով իր մարմնով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ և միայն հրաշքով հաշմանդամ չդարձավ:
Նա նշեց նաև, որ իրենք կոչով դիմել են ավագանու պատգամավորներին՝ պահանջելով գործընկերների նկատմամբ անկողմակալ մոտեցում: Բախշյանի խոսքով՝ որոշում կայացնելու ստորագրահավաքին ԲՀԿ-ից միացել է 4 հոգի, իսկ ՀՀԿ-ից դեռևս արձագանք չկա: