| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժմանը և Արամի երեսուն շենքի քանդմանը:
Բախշյանի խոսքով`Երևանի ավագանին այդ հաստատությունների քանդման հետ կապված որևէ հարց չի քննարկել: «Երկու տարի է ավագանիում եմ և չի եղել նախգիծ, որով մենք քննարկենք այս կամ այն քաղաքաշինական փոփոխությունները: Այդ հարցերը Երևանի քաղաքապետարանում չէ որ որոշվում են, ավելի վերևներն են որոշում: Կան մարդիկ մեր երկրում, ովքեր օրենքից դուրս են և եթե մի բան ուզում են, էդ գործը առաջ են տանում անթաքույց` իրենց բիզնես շահերից ելնելով»,- ասաց Բախշյանը`հավելելով.
«Չեն մտածում, որ կա օրենք: Զվարթնոցի հետ կապված էլ ասեմ, որ Էռնեկյանը մի բան ուզեց Հայաստանում, նրան չէ ասող չկա: Արամի փողոցի գաղտագողի քանդված տարածքը էդ շարքին է դասվում»:
Բախշյանի բնորոշմամբ`ոչ մի քաղաքակրթության նշան չենք ուզում թողել Երևանում և ավիրում ենք: «Աֆրիկյանների շենքը, Սևան հյուրանոցը, Կուկոռուզնիկը....Առաջարկում եմ` քանդելուց առաջ մտածել, թե ինչ են տեղը դնելու»,- հայտարարեց Բախշյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այդ կառույցներն աչքի համար հաճելի են, բայց կարող են ունենալ սեյսմոլոգիական խնդիր:
«Ցանկացած դեպքում, եթե մասնավոր սեփականություն է, օրենքի սահմաններում հաշվի է պետք նստել, բայց այդ կառույցն ունի սեյսմոլոգիական լուրջ խնդիր, որի պահպանման համար սեփականատերերը համապատասխան միջոցներ կարող են չունենալ: Պետք է կիրառվեն որոշակի տուգանքներ, եթե քանդված տեղում համապատասխան շինություններ չեն կառուցվում, համապատասխան լուծում չի լինում, պետք է հստակ խնդիրներ դնեն սեփականատերերի առջև,-ասաց նա: