կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-18 11:09
Քաղաքական

Կուսակցության ներսում միշտ եղել է կարծիքների մրցակցություն. Անահիտ Բախշյան

Կուսակցության ներսում միշտ եղել է կարծիքների մրցակցություն. Անահիտ Բախշյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուբեն Հակոբյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից և  վայր է դրել խմբակցության ղեկավարի լիազորությունները:

«Ժառանգություն» կուսակցության և  Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքն անձամբ  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից է տեղեկացել Ռուբեն Հակոբյանի քայլի մասին: «Ուրիշ տեղից չենք իմացել, չենք խոսել նրա հետ և չենք իմացել, նախապես տեղյակ չենք եղել, որ նման որոշում է կայացրել Ռուբեն Հակոբյանը»,- ասաց Բախշյանը և հավելեց, որ կուսակցության ներսում միշտ եղել է կարծիքների մրցակցություն:

«Բոլորս մեր կարծիքների տերն ենք եղել և արտահայտել ենք, դա երբեք չենք թաքցրել: Այդ կուսակցության գաղափարախոսությունը մեզ համար հարազատ է, և մենք ընտրել ենք այդ կուսակցությունը, մեզ այնտեղ որևէ մեկը ստիպելով չի տարել: «Ժառանգություն» կուսակցության կազմում մնացել ենք և հավատարիմ ենք մնացել գաղափարախոսությանն ու ռազմավարությանը»,- ասաց կուսակցության անդամը:

Նա չցանկացավ ավելին ասել Ռուբեն Հակոբյանի քայլի մասին` նշելով. «Թող անցնի այս օրը, հետո կտեսնենք` ինչն ինչպես է»: «Մենք կզրուցենք Ռուբեն Հակոբյանի հետ կամ կհրավիրենք… Ես չգիտեմ, բայց էս պահին ավելի բան չեմ կարող ասել»,- եզրափակեց Բախշյանը: