|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Բացառված չէ, որ հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումները հանվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ բոլոր սահմանափակումները «ժամանակավոր բնույթ են կրում և միտված են այդ ընթացքում որոշակի խնդիր լուծելուն ո որոշակի նպատակի հասնելուն»:
Ավանեսյանի խոսքով՝ հունվարին օմիկրոնի արագ տարածման պարագայում սահմանափակումները «որոշակի զսպող մեխանիզմ դարձան և ինչ-որ առումով խթանեցին պատվաստումները»:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ից առողջապահության նախարարի հրամանով Հայաստանում ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ, համաձայն որոնց՝ հանրային մի շարք վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ: