Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրկնուսույցներին հարկային դաշտ երբեք չեն մտցրել և չեն էլ կարողանալու դա անել. այսօր լրագրողներին ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Ըստ նրա` կառավարության այդ ցանկությունը` կրկնուսույցներին հարկելու, նման է այն բանին, երբ ամռանը շատ նեղն ենք ընկնում և սկսում ենք քրքրել վերարկուների գրպանները` մեկ-երկու կոպեկ գտնելու համար:
«Կառավարությունը հիմա քունջուպուճախ է ընկել` գումարներ գտնելու համար: Ես, այո, կողմ եմ, որ հարկվեն բոլորը, բայց դրա համար նախ պետք է նորմալ աշխատավարձ ստանան: Ուսուցչին վճարելով այնքան, որքան այսօր են վճարում` իրենք հող են նախապատրաստում, որպեսզի ուսուցիչները սկսեն երբեմն նաև դիտմամբ վատ անցկացնել դասաժամը, որպեսզի աշակերտները հետո գնան պարապելու»,- ասաց Բախշյանը:
Նա կարծում է` կրկնուսույցների հարկելն ուսուցիչներին հեղինակազրկելու հերթական «շատ լավ» քայլը կլինի կառավարության կողմից: «Եթե այդպես է` ինչո՞ւ սալիկապատողին, գաջ քսողին չեն հարկում»,- հարց է տալիս Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը: