Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց «ՀՀ կառավարության կողմից դպրոցներում իրականացվող ներդրում և արգելված դրամահավաք»-ի մասին: Ըստ Անահիտ Բախշյանի` յուրաքանչյուր ծնող պետք է մասնակցի դպրոցների լրացուցիչ ֆինանսավորմանը, սակայն այդ ֆինանսավորումը պետք է անվանվի ոչ թե դրամահավաք, այլ ներդրում, որը պետք է կամավոր հիմունքներով արվի:
«Ես դեմ եմ դրամահավաքին և այդ հասկացությանը, դրա մեջ կոռուպցիոն տարրեր կան, այստեղ խոսքն այլ բանի մասին է, պետք է ներդրում կատարել: Այսինքն` ներդրումն ու դրամահավաքը բոլորովին տարբեր բաներ են: Ներդրումներ կարող են արվել կամավոր սկզբունքներով: Յուրաքանչյուր ծնող կարող է, ասենք, 200-300 դրամի սահմաններում ներդրումներ անել, այնուհետև ամսվա վերջում տնօրենններից հաշվետվություն պահանջել, թե այդ գումարներն ինչ նպատակների համար են ծառայել»,- նշեց Բախշյանը:
Նրա կարծիքով` տնօրենները չպետք է իրենց գրպանից գումարներ ներդնեն` դպրոցի այս կամ այն խնդիրը կարգավորելու համար: Այն դիտարկմանը, թե որոշ դասղեկներ իրենց աշակերտներից պահանջում են որոշակի գումարներ հավաքել, որպեսզի դասասենյակների մաքրման համար վճարեն հավաքարարներին, Բախշյանը պատասխանեց. «Դասղեկները ղալաթ են անում, հատկապես` բարձր դասարանների աշակերտները պետք է իրենք մաքրեն իրենց դասասենյակները»: