Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեգենդար խուզարկու Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործություններն ամփոփող վեցհատորյակը արդեն հնարավոր է կարդալ հայերենով: Հեղինակ Արթուր Կոնան Դոյլի գրքերի հայերեն տարբերակների շնորհանդեսն անցկացվեց դեկտեմբերի 8-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
Հավաքածուն ընթերցողին են ներկայացնում «Կարապ» և «Էդիթ պրինտ» հրատարակչությունները:
Հոլմսի մասին բոլոր գործերն առաջին անգամ բնագրից հայերեն են թարգմանել վեց թարգմանիչները՝ Արփինե Վարդանյանը, Էլիզա Սարգսյանը, Էդիտա Շադոյանը, Շուշան Փայտյանը, Շուշաննա Վասիլյանը, Քրիստինե Չիլինգարյանը:
Շերլոք Հոլմսն ի հայտ է գալիս Արթուր Կոնան Դոյլի 56 պատմվածքում ու 4 վեպում: Հիմնականում պատմությունը ներկայացվում է Հոլմսի լավագույն ընկերոջ և ընկերակից բժիշկ Վաթսոնի անունից: Հեղնաեկը ժամանակին համարում էր Հոլմսի մասին պատմվածքները «թեթև գործեր» և չէր կիսում ընթերցողների հիացմունքը։ Ավելին՝ նրան դուր չէր գալիս այն, որ ընթերցողները գերադասում էին Հոլմսի մասին ստեղծագործությունները գրողի մյուս բոլոր գործերից, այն ժամանակ, երբ Կոնան Դոյլն իրեն համարում էր ի սկզբանե պատմական վեպի հեղինակ։
Վերջ ի վերջո Դոյլը որոշում է ավարտել խուզարկուի պատմությունը՝ վերացնելով աշխարհահռչակ գրական կերպարին պրոֆեսոր Մորիարտիի հետ պայքարում Ռեյխենբախի ջրվեժի մոտ: Սակայն հետո վրդովված ընթերցողների նամակների շարանը, որոնց մեջ էին մտնում արքայական ընտանիքի անդամները (ըստ լեգենդի՝ ինքը՝ Վիկտորյա թագուհին), ստիպում են գրողին «վերակենդանացնել» հայտնի խուզարկուին և շարունակել նրա արկածների պատմությունը։
Նոր հավաքածուն աննախադեպ է նախ այն առումով, որ վեց գրքերը թարգմանվել են միանգամից բնագրից: Մյուս կողմից՝ այն ներառում է Հոլմսի մասին պատմող բոլոր գործերը՝ առանց բացառությունների: