կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-14 12:49
Հասարակություն

Լրագրողի արձանը հիշեցնում է Շերլոք Հոլմսին

Լրագրողի արձանը հիշեցնում է Շերլոք Հոլմսին

Լրագրողի արձան ունենալու և արդեն իսկ Երևանում տեղադրված Լրագրողի արձանի գաղափարն ընդունելի է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանի համար:

 

«Արձանի տրամաբանությունը հետևյալն է` լրագրողի համար չկան պատեր, որ անանցանելի են: Աշխարհում լրագրողի արձանների դեպքում նման տրամաբանություն են դնում: Եթե չեմ սխալվում` նման մի արձան էլ տեսել եմ, երբ լրագրողը  քայլում է սայրի վրայով»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ա. Գևորգյանը:

 

Մեր հարցին, թե այս արձանի կերպարին որևէ հայտնի ֆոտոլրագրողի նմանեցնո՞ւմ է, թե՞ ոչ, Ա. Գևորգյանը պատասխանեց. «Ճիշտն ասած` չեմ նմանեցնում: Այդքան ուշադիր չեմ եղել: Գլխարկի մասն ինձ ավելի շատ Շերլոք Հոլմսին է հիշեցնում, բայց կոնկրետ անձնավորված մեկին` չէ…»:

 

Ա. Գևորգյանը չէր նկատել նաև արձանի մասին տեղեկություններ տվող ցուցատախտակում եղած սխալը