կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-10 20:18
Հասարակություն

Միջոցառումների ժամանակ պետք է ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը. ԿԳ նախարար

Միջոցառումների ժամանակ պետք է ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը. ԿԳ նախարար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում անցկացվող միջոցառումները օտար լեզվով անցկացնելու թեմային:

«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Լեզվի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «բ» ենթակետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են «համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»:

Հարգելի տնտեսվարողներին, հյուրանոցների սեփականատերերին, այլ տարածքներ վարձով տրամադրող ընկերություններին կոչ եմ անում յուրաքանչյուր կազմակերպչի զգուշացնել այս օրենքի հնարավոր խախտման և համաժամանակյա թարգմանության պարտադիր լինելու մասին: Այս կապակցությամբ շուտով կուղարկվեն շրջաբերականներ:

Առաջիկայում հանդես կգանք նախաձեռնությամբ, որպեսզի այս կետը խախտող տնտեսվարողները՝ միջոցառման կազմակերպիչները խիստ տուգանվեն այս դրույթը խախտելու համար»,-գրել է նա: