կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-22 14:50
Հասարակություն

Ընդդիմությունն անպատասխանատվություն չէ. Հրանտ Մարգարյան

Ընդդիմությունն անպատասխանատվություն չէ. Հրանտ Մարգարյան

Նորընտիր քաղաքապետը երդման օրը հիշեց, որ 20 տարի ամեն ինչ թանկացել է, բացի տրանսպորտից, հիմա եկել և ասում է, որ կարմիր գծերը պետք են: Ի՞նչ կարծիք ունեք:  «Երկիր Մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» ծրագրին հյուրընկալված ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին այս հարցն է ուղղել մի թոշակառու:

«Ես, որ ասում էի` կլինենք ընդդիմություն, բայց մեր` Դաշնակցության նման ընդդիմություն, սրա մասին էր խոսքը: Հարցն այն է, որ ընդդիմությունն անպատասխանատվություն չէ: Ես կամաչեմ, եթե հիմա մի բան ասեմ, վաղը իշխանության գամ ու չկարողանամ դա անել: Ուղղակի կամաչեմ, այլ բան չասեմ: Դա բարոյական հասկացություն է: Հիմա կասեն` քաղաքական գործիչն ի՞նչ կապ ունի բարոյականության հետ: Հավանաբար, սովորական քաղաքական գործիչները կապ չունեն բարոյականության հետ, բայց եթե գաղափարական մարդ ես, ինչ-որ արժեքների հավատում ես, դու չես կարող էժան քարոզչությամբ փորձել ժողովրդականություն շահել»,- պատասխանել է Հրանտ Մարգարյանը:

Նրա խոսքով` նման երևույթներ միշտ եղել են, ամեն տեղ էլ լինում են, բայց դաշնակցականի տեսակը դա չի կարող ընդունել: «Ես պետք է քննադատեմ այնպես, պահանջեմ այնպես, որ վաղը կարողանամ դա իրագործել: Մեր կուսակցությունը պիտի ասի այն, ինչ կարող է  հետո գործադրել, իրականացնել»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: