Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Էս իշխանությունն անհավատալի տաղանդ ունի, հիմա պարզվում է, որ իրենց թիկնազորը և ՊՊԾ-ն շատ է, եղած-չեղած մարդու հետևից մարդ են դնում, որովհետև ընդդիմությունը է մեղավոր ընդդիմությունը ուզում է խփի, վախեցած են»,- Աժ-ում ունեցած ելույթի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա իշխանություններին կոչ արեց, որ համարեն, թե ընդդիմությունը չկա, ոչ մեկը իրենց ընդդիմությունից չի խփի, արդյոք ՊՊԾ-ն կհանեն և ենթադրեց, որ չեն հանի, քանի որ դեռ պետք է քաղաքով քայլեն։
Գեղամ Մանուկյանը հայտնեց, թե Պաշտպանության նախարար Պապիկյանն իրեն ճիշտ չի հասկացել, ինքը նախորդ ելույթում չի ասել, որ զինվորականների աշխատավարձերն են պակասել, այլ ասել է, որ ՊՆ բուջեում աշխատանքային ֆոննդը պակասել է սննդին հատկացվող բյուջեն՝ նույնպես։
«Պարոն Կոնջորյանին էլ փոխանցեք, որ երբ ասում է՝ դուք ձեր իշխանության ժամանակ... Ախր ես հեռուստատեսությամբ իշխանություն քննադատող խմբագիր էի, իսկ Կոնջորյանն, օրինակ, 2011 թվականին ՀԺԱՄ-ի երիտասարդական թևի ղեկավար էր, որը 2012 թվականին պետք է պահշտպաներ ՀՀԿ-ին և իրենց կուսակցության նախագահը պետք է դառնար ԱԺ պատգամավոր։ Էդ որ ասում է երկիրը թալանել են՝ մի անգամ այդ մասին նա Բարսեղ Բեգլարյանին ասե՞լ է, որի բարեգործական կազմակերպության մեջ է եղել»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը։