կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-03 22:22
Քաղաքական

Հասարակական անպատասխանատվություն, թե՞ քաղաքացիական անհնազանդություն. Ռ. Մարգարյան

Հասարակական անպատասխանատվություն, թե՞ քաղաքացիական անհնազանդություն. Ռ. Մարգարյան

Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երկու տարի առաջ վարչապետի մեկ լայվով փողոց փակող ու ԱԺ-ի շենքը շրջափակող ժողովուրդն այսօր չնայած վարչապետի արդեն օրական մի քանի լայվերի ու հարյուրավոր գրառումների չի հարգում նրա խնդրանքն ու լուրջ չի վերաբերվում ուղղակիորեն իր առողջության հետ կապված վտանգին:

Այդ մասին այլևս ընդդիմությունը չէ որ բարձրաձայնում է: Դա արդեն խոստովանում է հենց ինքը՝ վարչապետը, շարունակաբար իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով օրենքներին չհետևողների պատկերները, որոնք ըստ երևույթին ոչ նրա լայվերին են հետևում և ոչ էլ կարդում են ֆեյսբուքյան գրառումներն ու ի դեպ, պարզվում է, որ մեծ թիվ են կազմում:

Իհարկե ինչպես վարչապետն է սիրում հայտարարել դա կարելի է հասարակական անպատասխանատվության դրսևորում կամ ըստ ԱԺ փոխխոսնակի այլ ժողովուրդների նման կարգապահ չլինելու վկայություն համարել:

Ինչպես էլ իշխանությունները փորձեն բացատրել այս երևույթը մեկ է դա ունի մի շատ պարզ անվանում, որը միևնույն ժամանակ խիստ հարազատ է հենց իրենց: «Քաղաքացիական անհնազանդություն»: Անհազանդոություն որը նույնիսկ ակամայից ու չմտածված, ակունք է առնում իշխանությունների անլրջությունից և ուղղված է լինում կառավարման ապաշնորհ ու անարդյունավետ համակարգի դեմ»: