կարևոր
4228 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-20 14:51
Քաղաքական

Արցախը չենք տալու, փրկելու ենք Արցախն էլ, Հայաստանն էլ. Հրանտ Մարգարյան

Մենք եկել ենք այստեղ մեր վճռականությունը արտահայտելու, եկել ենք ասելու, որ մենք կամք ունենք մեր երկրին տեր կանգնելու համար։ Այս մասին Կոռնիձորում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը։

«Մենք կանգնած ենք մեզ պարտադրված սահմանի վրա և մեզանից աջ և ձախ գտնվում է մինչև ատամները սպառազինված թշնամին։ Մենք ասել ենք մենք ձեզնից վախեցողը չենք։ Մենք եկել ենք ասելու, որ մենք մեր երկրի տերն ենք։ Մենք եկել ենք ասելու, որ այն ինչ, որ դուք ուզում եք մեզ պարտադրել մենք չենք ընդունելու, մենք ընդվզում ենք դրա դեմ։ Առոչինչ ենք համարելու բոլոր այն փաստաթղթերը, որը պետք է ժողովորդի կամքին հակառակ ստորագրվի»,- ասաց նա։