|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ՀՀ կառավարությանը հորդորում և առաջարկում է ներառել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի հիմնական դրույթերն ու ուղղությունները կառավարության առաջիկա ծրագրում: Այս մասին նա հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Աշոտյանի խոսքով՝ դա լավագույն լուծումը կլինի, որպեսզի կառավարության աշխատանքի ծրագիրը համադրելի լինի ԵՄ-ի առջև ստանձնած` ՀՀ պարտավորություններին։
«Կարծում եմ՝ սա լավ լուծում կարող է լինել բոլորիս համար, որովհետև ակնհայտ է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները, բացի քաղաքական կարևորությունից, ունեն նաև իրենց տնտեսական ու բարեփոխումային հարթությունները։ Այս կառավարությունն իրեն դիտարկում է որպես արագ բարեփոխիչների կառավարություն, և այս տեսակետից կարծում եմ, որ ԵՄ-ի գործընկերությունը կարող է օգտակար լինել»,- ասաց նա։
Աշոտյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը ուժի մեջ է մտնում հունիսի 1-ից։ «Դրա` ուժի մեջ մտնելը կարգավորվելու է անցումային դրույթներով։ Մենք շարունակելու ենք ակնկալել, որ ԵՄ-ն լիարժեք վավերացնի պայմանագիրը ոչ միայն այն պատճառով, որ համաձայնագրի մնացյալ 20 տոկոսը կարող ենք իրագործել ԵԽ-ի կողմից վավերացնելուց հետո, այլև այն պատճառով, որ այդ համաձայնագրով արված քաղաքական ձևակերպումները, մասնավորապես՝ Արցախյան հիմնախնդրին վերաբերողները, չմնան որպես քաղաքական ձևակերպումներ, այլ ստանան իրավական լիարժեք ուժ»,- եզրափակեց նա: