կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-12 15:32
Իրավական

Հետաքննիչն արձանագրության մեջ ներառել է կեղծ տեղեկություններ

Հետաքննիչն արձանագրության մեջ ներառել է կեղծ տեղեկություններ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ Մ. Ա.-ից ստացված հաղորդման հիման վրա:

Այսպես, «Երևանի թիվ 31 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Մ. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ. մայիսի 16-ին իր աշխատասենյակից գողացվել է մանկապարտեզին պատկանող «Scanner» սարքավորումը: Դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչն իրենից գրավոր բացատրություն է վերցրել: Վստահելով հետաքննիչին` առանց արձանագրությունը կարդալու ստորագրել է այն:

Հետագայում, սակայն, պարզել է, որ բացատրություն վերցնելու մասին հետաքննիչի կողմից կազմված արձանագրության մեջ ներառվել են կեղծ տեղեկություններ, թե, իբր, գողացված «Scanner» սարքավորումն իր անձնական սեփականությունն է եղել, և, իբր, ինքը գողություն կատարողի նկատմամբ բողոք չի ներկայացնում:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: