Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում հրապարակեց Նիկոլ Փաշինյանի գլխավորելիք ժամանակավոր անցումային կառավարության գործառույթները:
Առաջին դրույթն, ըստ պատգամավորի, ազգային, քաղաքական համերաշխությունն է: «Անցյալի սխալների բացահայտումը ոչ թե պետք է խոչընդոտի այդ համերաշխությանը, այլ ճիշտ հակառակը` դառնա դաս, փորձառություն և ուղի հարթի դեպի Հայաստանի ճշմարիտ ճանապարհը»,- ասաց նա:
Երկրորդ` այս կառավարությունը պետք է ապահովի երկրի բնականոն գործունեությունը` սկսած սահմանների անվտանգությունից, ֆինանսական կայունությունից, վերջացրած ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծումով: «Այս կառավությունը պետք է դնի այն սոցիալ-տնտեսական հիմքը, որը պետք է նախանշի հետագա զարգացման քաղաքականությունը»,- նշեց Միրզոյանը:
Երրորդ` պետք է բարեփոխվի ընտրական համակարգը: Խոսքն Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի վրա ազդող հարակից օրենքների փոփոխություն մասին է, ինչպես նաև ընտրական համակարգի ֆունկցիոնալության:
Չորրորդ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը: «Ընտրություններ, որոնք իսկապես կլինեն ազատ, արդար, ժողովրդավարական, ընտրություններ, որոնց ընթացքն ու արդյունքները որևէ կասկած չեն առաջացնի որևէ մեկի մոտ»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը, ապա, դիմելով պատգամավորներին, ասաց. «Ես խնդրում եմ ձեզ, դադարեցրեք ինքնապաշտպանական ռեակցիան այս փոփոխությունների հանդեպ, ինքնապաշտպանության կարիք չկա, պաշտպանեք հայոց պետականությունը գոնե առաջիկա ժամերի ընթացքում, մի’ առաջնորդվեք անձնական նեղ շահերով, հին քաղաքական մեթոդներով զանազան սցենարների խաղարկումով: Ժողովրդի մասին մտածող իրական պետական այրե'ր, օգնեք միահամուռ ուժերով լավագույն հնարավորը քաղել մեր երկրի համար հիրավի պատմական ու բացառիկ այս հնարավորությունից: Կոչ եմ անում կողմ քվեարկել Հայաստանի քաղաքացիների լիակատար աջակցությունը վայելող թեկնածուի` Նիկոլ Փաշինյանի օգտին»: