Իրանի ԱԳՆ-ն առաջարկել է երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին ԱՄՆ-ի ԶՈՒ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկի մեջ:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը առաջարկել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին Մերձավոր Արևելքում գործող ԱՄՆ զինված ուժերը` CENTCOM-ը, ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկի մեջ»,- ասված է Իրանի ԱԳՆ կայքում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի իսլամական հեղափոխության պաշտանության կորպուսը ներառելու է ահաբեկչական համարվող կազմակերպությունների ցուցակի մեջ: