Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում 2015 թվականի պետական բյուջեի լսումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությունն արտացոլվե՞լ է բյուջեում:
Զեկուցողը` ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, նախ նշեց, որ հարցը արդիական է: «Պետական բյուջեի նախագիծը, քանի որ ներկայացրել ենք Սահմանադրությամբ նախատեսված ժամկետների շրջանակում, մինչև հոկտեմբերի 2-ն ենք պարտավոր ներկայացնել: Այն ժամանակ դեռ ԵՏՄ-ի հետ կնքված չէր համաձայնագիրը, մենք, բնականաբար, չէինք կարող պետբյուջեում արտացոլել այդ բոլոր իրողությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ մակրոտնտեսական միջավայրի վրա ազդեցությունը ԵՏՄ անդամակցության տեսակետից չի արտացոլվել:
«Այս բյուջեի նախագծի մեջ ԵՏՄ անդամակցության հարաբերությունները արտացոլված չեն, սակայն սա չի նշանակում, որ որևէ բան չի արվում, մեր մասնագետները ինտենսիվ աշխատում են՝ գնահատելու համար այն ազդեցությունները, որն ունենալու է ԵՏՄ-ին միանալու հետ մակրոտնտեսական միջավայրը»,- ասաց փոխնախարարը: