Միասին կարող ենք
կարևոր
1153 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-10 10:36
Քաղաքական

«Հայաստան» դաշինքի սոցիալ-տնտեսական և գյուղատնտեսական ծրագրի 10 հիմնական դրույթները

«Հայաստան» դաշինքի սոցիալ-տնտեսական և գյուղատնտեսական ծրագրի 10 հիմնական դրույթները

Ներկայացնում ենք «Հայաստան» դաշինքի սոցիալ-տնտեսական և գյուղատնտեսական ծրագրի 10 հիմնական դրույթները։

«Աճող ընտանիք» մոդելի ներդրում. Երկրորդ երեխայից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում եկամտահարկը կնվազի ևս 3%-ով։ Կվերականգնվի երիտասարդ ընտանիքների (մինչև 35 տարեկան) եկամտահարկի վերադարձի մեխանիզմը:

Աշխատանքային ստաժի ճանաչում. Տաքսու վարորդների և գյուղացիական տնտեսությամբ զբաղվողների գործունեությունը կհամարվի աշխատանքային ստաժ:

Գյուղատնտեսության աջակցություն. Կվերականգնվի Գյուղատնտեսության նախարարությունը: Ոլորտի ներկայացուցիչներին կտրամադրվեն մինչև 15 մլն դրամի վարկեր՝ պետության կողմից 100% սուբսիդավորմամբ:

Վարկային քաղաքականության վերանայում. Կվերանայվեն վարկառուների «սև ցուցակները»՝ թեթևացնելով քաղաքացիների ֆինանսական բեռը:

Եկամուտների և թոշակների ավելացում. Նվազագույն աշխատավարձը կհավասարեցվի նվազագույն սպառողական զամբյուղին: Բազային կենսաթոշակը կբարձրանա առնվազն 50%-ով և կինդեքսավորվի գնաճին զուգահեռ:

Կոմունալ ծախսերի փոխհատուցում. Ձմռան ամիսներին սոցիալապես անապահով խավի, միայնակ թոշակառուների և բազմազավակ անապահով ընտանիքների գազի ու էլեկտրաէներգիայի ծախսերը կփոխհատուցվեն 100%-ով:

Հարկային արդարություն. Կնվազեցվի գույքահարկը և կներդրվի «շքեղության հարկ»:

Հայտարարագրման համակարգ. Կչեղարկվի եկամուտների համատարած հայտարարագրման պարտադիր պահանջը:

Արդյունաբերական վերելք. Կիրականացվի «Արտադրված է Հայաստանում» քաղաքականությունը. արդյունաբերության ծավալները կկրկնապատկվեն՝ կազմելով ՀՆԱ-ի 25%-ը:

Փոքր բիզնեսի խթանում. Փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար կկիրառվի վճարված հարկերի 100% վերադարձի մեխանիզմ: