Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` Գոռ Առաքելյանի դիակի դատաբժշկական եզրակացությամբ հիմնավորվել է, որ նա մահացել է գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Առաքելյանը մահացել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումից՝ կիսագնդերի հարփորոքային շրջանների իշեմիկ ինսուլտից:
Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանի դին հայտնաբերվել էր այս տարվա հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում:
Նաև` 2015թ. հոկտեմբերի 21-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով՝ Գոռ Առաքելյանը դատապարտվել էր վեցուկես տարվա ազատազրկման, սակայն 2017թ. մայիսի 3-ին նա ազատվել էր պատժի հետագա կրումից: