կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-24 11:48
Քաղաքական

Ցինիզմը դատապարտելի է. Ալիկ Սարգսյանը պաշտպանեց Յուվեցի Կարոյի փեսային

Ցինիզմը դատապարտելի է. Ալիկ Սարգսյանը պաշտպանեց Յուվեցի Կարոյի փեսային

Այսօր ՀՀԿ 15-րդ համագումարին մասնակցող` ՀՀ նախկին ոստիկանապետ  Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով «Վերնիսաժ»-ի դեպքերին, մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց:

 

Նախ ասաց, որ, իհարկե «անմեղ մարդիկ են տուժել, բայց հասարակությունը թող հասկանա, որ ցինիզմը դատապարտելի է: Ալիկ Սարգսյանը հայտարարեց, թե Գոռ Առաքելյանի մեքենայի առջեւը կտրած երկու երիտասարդներն  ընդգծված ցինիզմ են դրսեւորել:

 

«Եթե տղան էլ (նկատի ունի Գոռ Առաքելյանին) «չպատժեր», դրանց օրենքը կպատժեր»,- շեշտեց նա:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե ստացվում է, որ նախկին ոստիկանապետը տեղյակ է դեպքի մանրամասներին, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Որովհետեւ ամեն տեսակի ցինիզմ ինձ վրա ազդում է»:

 

Ըստ նրա` ամեն մարդ դիմացինին մեղադրելուց առաջ պետք է նախ իր վրա վերցնի, թե ինչ կաներ ինքը նման պարագայում: «Եթե մի բան կարող է տեղի ունենալ նորմալ, դաստիարակված մարդու հետ, պետք է դրան ըմբռնումով մոտենալ: Եթե կնոջդ, երեխայիդ ներկայությամբ քեզ ծեծեն, ստորացնեն, ամենավերջին հայհոյանքները տան, որ երեխադ զրկվի խոսելու ունակությունից, հա'յ մարդ, դու ո՞նց կվարվես»,- նշեց Ալիկ Սարգսյանը:

 

Նա հստակեցրեց, որ Գոռին չի արդարացնում' չի կարելի կրակել, վատ բան է տեղի ունեցել, բայց մյուս երկուսն էլ պետք է պատասխանատվության ենթարկվեն, քանի որ շատ վատ բան են արել:

 

Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ եթե ինքը լիներ Գոռի փոխարեն, եւ եթե իր ֆիզիկականը չներեր' դիմագրավելու երկու «մկանները լցվածներին», ինքը եւս զենք կգործադրեր' իր օրինական զենքը...