|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Վերնիսաժի» մոտ մայիսի 17-ին կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք ձեռք բերելու ու կրելու համար: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Գոռ Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ներկայումս նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան` Գ. Առաքելյանի հանդեպ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Հետաքրքիրն այն է, որ րոպեներ առաջ Գ. Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս մեղադրանք չի առաջադրվել, սակայն առաջիկա երկու ժամվա ընթացքում տեղեկություններ կլինեն այդ մասին:
Նշենք նաև, որ Գոռ Առաքելյանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան է` դստեր ամուսինը: