|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱԺ պատգամավոր Կարապետ Կարապետյանի շրջապատը հայտնվել է իրավապահների, քննչական մարմինների հատուկ ուշադրության կենտրոնում: Մայիսի 10-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը եւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարապետ Կարապետյանի /Յուվեցի Կարո/ օգնական Օնիկ Հովհաննիսյանին երկամսյա կալանքի տակ պահելու սանկցիա տվեց:
Տեղեկություններ կան, որ նա կասկածվում է մաքսանենգության մեջ: Մեր տեղեկություններով` մոտ 20 օր առաջ ինչ-որ գործի շրջանակներում իրավապահները բերման էին ենթարկել նաեւ Կ. Կարապետյանի եղբորը` Սիմոն Կարապետյանին, սակայն մեկ օր անց պատգամավոր եղբայրը «լուծել» է հարցերը եւ Սիմոնին թռցրել Եվրոպա: Սիմոն Կարապետյանը մինչեւ մեկնելը ոստիկանության պաշտոնյա աշխատակից էր: