Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
NEWS.am-ի տվյալներով` քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել «Վերնիսաժ»-ում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանի դեմ: Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 1, 6, 10 կետերով, որն է՝ սպանության փորձ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով խուլիգանության դրդումներով:
Սակայն քիչ առաջ Yerkir.am-ի հետ զրույցում Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հերքեց տեղեկությունները` նշելով, որ դեռևս մեղադրանք չի առաջադրվել, սակայն առաջիկա երկու ժամերի ընթացքում այդ հարցը պարզ կդառնա:
Նշենք նաև, որ Գ. Առաքելյանը ձերբակալված է, և ձերբակալության ժամկետը լրանում է այսօր երեկոյան` ժամը 20:00-ին մոտ: Մինչ այդ պահը նրան կա'մ պետք է ազատ արձակեն, կա'մ մեղադրանք առաջադրեն:
Գոռ Առաքելյանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան է` դստեր ամուսինը: