Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ հունվարի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:
Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 1 համարի առաջին հարկի ննջասենյակում հայտնաբերել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Գոռ Առաքելյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող նույն բաժնի քննիչ Գոռ Մարգարյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Առաքելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի փեսան է, ով տարիներ առաջ դատապարտվել էր ազատազրկման՝ Վերնիսաժում կրակոցներ արձակելու և մի քանի հոգու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հյուրանոցային համալիրը պատկանում է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին: