կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-15 14:27
Իրավական

Յուվեցի Կարոյի փեսայի դեմ մեղադրանքը վերացնելու միջնորդություն է արվել

Յուվեցի Կարոյի փեսայի դեմ մեղադրանքը վերացնելու միջնորդություն է արվել

Մայիսի 17-ին «Վերնիսաժ»-ի մոտ արձակված կրակոցների կասկածանքով ձերբակալված և այժմ որպես մեղադրյալ անցնող Գոռ Առաքելյանը շարունակում է կալանքի տակ մնալ և գտնվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

 

Yerkir.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ մոտ չորս օր առաջ միջնորդություն է արել նախաքննական մարմնին` իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը վերացնելու վերաբերյալ:

 

Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել մեկից ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: Այնինչ` պաշտպանը համաձայն չէ մեղադրանքի հետ: Նա պնդում է, որ եթե անձը սպանության փորձ կատարած լիներ, ապա չէր կրակի գոտկատեղից ներքև:

 

Դեպքից հետո լուրեր տարածվեցին, որ կրակոցների ժամանակ ներկա գտնված` Գոռ Առաքելյանի երեխան ուժեղ սթրես է տարել և խոսքի հետ կապված խնդիրներ են առաջացել: Թե արդյո՞ք ապաքինվել է երեխան, Yerkir.am-ը փորձեց տեղեկանալ  Գոռ Առաքելյանի աներոջից` ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանից (Յուվեցի Կարո), սակայն նա հրաժարվեց խոսել: