Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Վերնիսաժ»-ի մոտ մայիսի 17-ին անկանոն 7-8 կրակոց արձակած և հինգ հոգու մարմնական վնասվածքներ հասցրած Գոռ Առաքելյանի դեմ դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նա նշեց, որ այսօր էլ գնալու է ոստիկանություն, ներկա է լինելու որոշ քննչական գործողությունների: Հարցին, թե` ըստ իրեն` մեղադրանք կառաջադրվի՞ կամ ի՞նչ մեղադրանք կառաջադրվի, Ե. Սարգսյանը պատասխանեց. «Քննչականն ինքն է իր մարտավարությունը որոշելու, կան ապացույցներ, որոնց ծանոթանալ մենք իրավունք չունենք: Չեմ կարող ասել»:
Նախաքննության գաղտնիությունից ելնելով` նա նպատակահարմար չհամարեց խոսել այն մասին, որ արդեն իսկ կան խոսակցություններ, թե Գոռ Առաքելյանի արարքը ինքնապաշպանություն է եղել: «Էս պահին չեմ ուզում այդդ ուղղությամբ որևէ մեկնաբանություն կատարել»,- ասաց փաստաբանը:
Գ. Առաքելյանի ձերբակալմանը ժամկետը լրանում է մայիսի 21-ին. Մինչ այդ ժամը կա'մ մեղադրանք կառաջադրվի նրա դեմ, կա'մ նա ազատ կարձակվի:
Նշենք, որ Գոռ Առաքելյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է: