Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2014թ-ի մայիսի 7-ին Վերնիսաժի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով վեցուկես տարվա ազատազրկման դատապարտված ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանն, արդեն 4 օր է բուժում է ստանում Էրեբունի բժշկական կենտրոնում: Ինչպես yerkir.am-ին հայտնեցին հիշյալ հիվանդանոցից՝ նրա մոտ ախտորոշվել է գրիպի H1N1 տեսակը (խոզի գրիպ) և նա այժմ գտնվում է հիվանդասենյակում:
Նշենք, որ Գոռ Առաքելյանն իր պատիժն է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նկատենք, որ Հայաստանում դատապարտյալները և կալանավորված անձինք անգամ ծանր հիվանդությամբ տառապելու պայմաններում դժվարությամբ են կարողանում ստանալ ՔԿՀ-ի վարչակազմի համաձանությունը և տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց:
Yerkir.am-ն այս կապակցությամբ հարցում է հղել ՀՀ քրեակատարողական վարչությանը՝ ճշտելու, արդյոք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում չկան անհրաժեշտ պայմաններ՝ H1N1-ով վարակված անձնաց բուժելու համար և ի՞նչ աշխատանքներ են տարվում ՔԿՀ-ներում հիշյալ վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ: