Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավանաբար շատ է ազդվել փետրվարի 13-ի ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի միջադեպից ու հիմա ցուցադրաբար քեն է պահում ավագանու «Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցության անդամների նկատմամբ:
Մարտի 8-ին ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու «ՀՀԿ» և «Ելք» խմբակցությունների իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկ ու բանկային «վիզա-քարտեր» է նվիրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամները զրկվել են քաղաքապետի բարեհաճությունից:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հաստատեց տեղեկությունը. «Ո՛չ, ոչինչ չենք ստացել»,- ասաց նա: Դիտարկմանը, թե փաստորեն ավագանու երկու խմբակցությունների անդամ կանանց է քաղաքապետը նվեր մատուցել՝ մոռանալով իրենց, արձագանքեց. «Նա քաղաքապետ չի»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: