Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Երևանի ավագանու նիստում քննարկվում է Երևան քաղաքի բյուջեն: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը դիմեց ՀՀ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հարցնելով` այդ ինչպես է, որ «Յունիգրաֆ-իքսը» շարունակում է շուկայում մնալ միակ ընկերությունը, որը թափառող շների քնեցմամբ է զբաղվում` չնայած մի շարք խախտումներին:
«Ընկերությունը մասնավորապես շների քնեցումը կատարում է բավական դաժանաբար՝ ծանր մահակներով հարվածում են կենդանիների գլխին կամ էլ ներարկում «Լիդոկային», որն էլ ուղղակի դանդաղ տանջամահ է անում: Եկող տարի շան տարի է, և կոչ եմ անում՝ հարգանքով վերաբերվել մեր չորքոտանիներին՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ»,- ասաց Աղեկյանը:
«Երկիր ծիրանի»-ի անդամներից Մարինե Խաչատրյանն էլ նշեց, որ 2017-ին ահռելի գումար է ծախսվել գրասենյակային կոստյումներ ձեռք բերելու համար: «Գուցե Տարոն Մարգարյանը բրենդային կոստյումներ է գնել՝ գրասենյակային կոստյումներ անվան տակ»,- նշեց նա:
Ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ երբ հայտարարում են ՀՀԿ-ի հագուկապի մասին, թող իրենց էլ նայեն: «Ինչ դարձել եք ավագանի, ձեր հագուկապի մեջ ինչ-որ բան է փոխվել, ձեր քայլվածքի ու սանրվածքի մեջ: Հերիք է: Երբ չեք տիրապետում մի բանի, դատարկ խոսելով` չի կարելի առաջ գնալ»,- ասաց նա: