|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
2015-ին «Ոսկե ծիրան» միջոզգային կինոփառատոնը հանդես կգա նոր նախագծով:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2015-ին «Ոսկե ծիրանի» շրջանակներում կյանքի կկոչվի «Ծիրանի ծառ» նախագիծը:
«Սա իրենից կներկայացնի էթնոգրաֆիկ ֆիլմերի մրցույթ: Այն, ինչ ունենք, պարտավոր ենք աշխարհին ներկայացնել, մենք մեր ժառանգությունը, հարստությունը` ձեռագործություն, խեցեգործություն, գորգագործություն, պետք է տարածենք»,- ասաց Խաչատրյանը:
Նա նշեց նաև, որ եթե նախագծի մեկնարկն ու ընթացքը հաջող լինի` հնարավոր է` այն դառնա առանձին փառատոն:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 13-ին: