Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ էլ Ամանորյա քեֆ է արել Արաբկիր վարչական շրջանի ներկայացուցիչների հետ:
«Միջոցառումը մեկնարկել է 19.30-ի սահմաններում: Արաբկիր վարչական շրջանի իշխանական ներկայացուցիչների քեֆ-ուրախությունը կազմակերպել են «Աֆրիկյանների պանդոկում»: Մեր տեղեկություններով՝ այս «ուտուշ-խմուշին», վարչական շրջանի աշխատակազմից բացի, մասնակցել են նաև Սերժ Սարգսյանի կրտսեր դստեր ամուսինը՝ Հայկ Խաչատրյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը և այլք:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ Տ. Մարգարյանը Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակիցների հետ էր Նոր տարին ռեստորանում նշել, որին, ի թիվս այլ անձանց, մասնակցել էր նաև ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։