|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ելույթով հանդես եկավ նաեւ դերասան, «Շարմ հոլդինգի» տնօրեն Հրանտ Թոխատյանը: Նա նախ նկատեց, որ բեմից կցանկանար ներկայացում խաղալ, քան ճառեր ասել, բայց, այդուհանդերձ, գովեստի խոսքեր գործող քաղաքպետի հասցեին շռայլեց:
«Տարոն Մարգարյանը մեքենայի պատուհանից չի նայում էս քաղաքին, ամեն օր ման է գալիս քաղաքում»,- հայտարարեց Թոխատյանը, հետո վստահեցրեց, որ երբ ծառն էլ տնկում են, համապատասխան պատասխանատուներին կանչում եւ նկատողություն է անում` ծառը տնկում եք, բայց ջրող է պետք:
«Տարոն Մարգարյանն այն մարդն է, որ ոչ միայն ծառ է տնկում, այլեւ ջրել է տալիս»,- նշտեց նա ու հավելեց, որ մոտ ապագայում կունենանք ավելի լավ Երեւան, իսկ քաղաքապետը կլինի` ամենալավը: