|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Հերիք է ցինիզմով զբաղվեք, ձեր գործով զբաղվեք. դիմելով Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին՝ ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մարինա Խաչատրյանը մինչ այդ հանդես եկավ ելույթով՝ ասելով, որ 45 մլն դրամի դրոշ է գնվել միջոցառումների համար: Նա նշեց նաև, որ 16 մլն դոլար էլ հատկացվել է աղբահանության համար այն դեպքում, երբ Երևանն ամենակեղտոտ քաղաքն է:
«Պարո'ն Մարգարյան, Դուք էլ եք ոչ լեգիտիմ, այս ավագանին էլ է ոչ լեգիտիմ, և հույս ունեմ, որ այդ արիությունը կունենաք, որպեսզի ցրեք այս ավագանին»,- ասաց Խաչատրյանը:
Նա հիշեցրեց նաև, որ քաղաքապետարանի միջանցքում բազմաթիվ քաղաքացիներ սպասում են քաղաքապետի հետ հանդիպմանը և իրենց բողոքը ներկայացնելուն: