կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-28 15:52
Քաղաքական

Տարոն Մարգարյանը աշխատավարձ ա ստանում. գծատերերն` ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի

Տարոն Մարգարյանը աշխատավարձ ա ստանում. գծատերերն` ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի

Մի անգամ շատ բարձրաստիճան մի պաշտոնյա ինձ հետ զրույցում անկեղծացավ. «Գիտես, մի բան եմ նկատել, այս երկրում բոլորն են դժգոհ, բողոքում են ե'ւ աղքատները, ե'ւ հարուստները...Հա, հա, հարուստներն էլ են բողոքում»: Այս նախադասությունն ինձ համար անհասկանալի էր մինչեւ այն պահը, երբ շփվեցի երթուղայինների գծատերերի հետ: Նրանցից ոմանք, այդ թվում` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամսական մի քանի տասնյակ հազար դոլարի եկամուտ են ստանում, բայց, մեկ է, դժգոհ են ու դժգոհ` վերոհիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի նկարագրածի նման:

 

100 դրամով աշխատելը մահ է. այսօր լրագրողների հետ զրույցում սենսացիոն հայտարարություն արեց Փոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Ավելին` սպառնաց` եթե ուղեվարձը մնաց 100 դրամ, եթե շուտափույթ գործողություններ չձեռնարկվեն, հետեւանքները շատ վատ են լինելու«Դուրս ենք գալու աշխատանքի, բայց ուղեւոր չեն փոխադրելու, դեմարշ ենք անելու»,- հայտարարեց նա եւ հիշեցրեց. «Առջեւում ձմեռ է»:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ փոխքաղաքապետ Կամո Արեյանը հստակ հայտարարել են, որ ուղեվարձի բարձրացումն անխուսափելի է, հիմա ինչո՞ւ են գծատերերը խառնվել իրար, Հրանտ Եղիազարյանն արձագանքեց իր «զգացողություններով». «Մենք զգացողություն ունենք, որ չեն ցանկանում թանկացնել»:

 

Ներկայացնում ենք Yerkir.am-ի եւ Հրանտ Եղիազարյանի զրույցը` առանց մեկնաբանության:

 

-Մեր զգացողությամբ էլ Ձեր` գծատերերի վիճակը ժողովրդի վիճակից «վատ» է:

-Ե'վ մեր վիճակն է վատ, ե'ւ ժողովրդի: Եթե այսպես շարունակվի, վաղը տրանսպորտ չի լինի:

 

-Մինչեւ հիմա ո՞նց էիք ապրում:

-Պարտքերով, դատարանի դռներով:

 

-Գուցե մեկ-երկու գծատեր, ոչ բոլորը:

-Ճնշող մեծամասնությունը:

 

-Տարոն Մարգարյա՞նն էլ: Մի գծատեր էլ նա է:

-Տարոն Մարգարյանը եթե գծատեր ա... Նախ` ես ինֆորմացիա չունեմ, որ գծատեր ա...

 

-Օրինակ` 5 համարն ո՞ւմ է:

-Չգիտեմ:

 

ոխադրողների միության նախագահ լինելով` չգիտե՞ք, որ Տարոն Մարգարյանը գծատեր է: 

-Տարոն Մարգարյանը աշխատավարձ ա ստանում, ի՞նչ խնդիր ունի:

 

-Աշխատավարձո՞վ է ապրում:

-Չգիտեմ:

 

Այստեղ մեր զրույցին միացավ միության փոխնախագահ Աշոտ Արշակյանը:

 

- Որքա՞ն ժամանակ եք վնասով աշխատում:

-2005-ից:

 

-Ոնց էի՞ք ապրում:

-Գոյատեւում ենք. ազգուտակի եղածը` հարսների ոսկեղենով, գրավ ա դրվել:

 

-Ինչպե՞ս եք 2005-ից գոյատեւում:

-Անկախ Հայաստանը ո՞նց է այդքան գոյատեւում, նույն ձեւ էլ մենք: Մենք օգուտ չենք ունեցել այսքան ժամանակ: Քաղաքացիների 95 տոկոսն ըմբռնումով է մոտենում տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը:

 

-Բոլո՞ր գծատերերն են նման «տխուր» վիճակում, այդ թվում` օլիգարխ-գծատերե՞րը: Ուզում եք ասել` գերշահույթ չե՞ն ստանում:

-Շահույթ չկա, ի՞նչ գերշահույթ...

 

Մեկնաբանություններն ավելորդ են:

 

Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ