|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Տեղեկացրել ենք, որ այսօր ավագանու հերթական նիստն է: Նիստի ընթացքում քաղաքապետարանը մի շարք բնակարաններ նվիրեց մշակույթի գործիչներին: Շուտով կքննարկվի նաև Երևան քաղաքի բյուջեն:
Ավագանու նիստը բավական ակտիվ ընթացք ունի: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն անընդհատ հարցեր են ուղղում այս կամ այն հարցը ներկայացնողին:
«Երկիր ծիրանի»-ի անդամ Մարինե Խաչատրյանի հերթական ելույթից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարցրեց. «Ավարտեցի՞ք ձեր ճաճանչափայլ ելույթը»:
Ի պատասխան Խաչատրյանը նշեց, որ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները կուզեն ռեպլիկներ անեն, կուզեն երգեն ու պարեն, նրանց դուր կգա, թե` ոչ, միևնույն է, իրենք ճշմարտությունն են ներկայացնելու: