|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Երևանի քաղաքապետարանը ստացած որևէ նվեր չի թաքցրել, ըստ Yerkir.am-ի՝ ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրող հարցին ի պատախան, թե ինչո՞ւ ժամանակին չեն հրապարակում ստացած նվերների ցանկը:
Քաղաքապետ Մարությանը ապատեղեկատվություն է համարել շրջանառվող այն լուրը, թե ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը ձնամաքրման տասը մեքենա է նվիրել քաղաքապետարանին: Բայց չհերքեց՝ «Ջերմուկ գրուպ»-ը քաղաքապետարանին երկու ձնամաքրման մեքենա այնուամենայնիվ նվիրել է:
«Մենք «Ջերմուկ գրուպ»-ի հետ կնքած պայմանագիր ունենք, ըստ որի՝ պետք է հինգ մեքենա նվիրի, բայց այս պահին դեռ երկուսն ենք ստացել: Մնացած մեքենաների մասին կարող ենք հայտնել այն ժամանակ, երբ դրանք լինեն»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարնում կշարունակեին խուլ ու համար ձևանալ, եթե «ԿամԱԶ»-ների սկանդալային բացահայտումը չլիներ: Հիմա էլ ձնամաքրման մեքենաներ:
Երևանի քաղաքապետարանին էլիտար նվիրատվությունները շարունակական են: