Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՎԿ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր արտահերթ համագումարում քննության է առել կուսակցության հետագա գործունեության խնդիրները և ընդունել է հետևյալ որոշումները.
1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ
ի սկզբանե «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադրման ակունքում դրված էր կուսակցությունների միավորման միջոցով նոր քաղաքական ուժի հիմնադրումը և այդ գործընթացը չհասավ իր նպատակին, քանի որ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններից առաջ մի շարք կուսակցություններ դադարեցրին իրենց անդամակցությունը,
նախկինում լուծարված և «Հայկական վերածնունդ» կուսակցությանն անդամակցած կուսակցություններ դիմել են «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին` վերակազմակերպման միջոցով առանձնանալու հարցով,
միաժամանակ, ինչպես այդ մասին բազմիցս ընդգծվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով, «Հայկական վերածնունդ» կուսակցության կազմակերպչական և ռեսուրսային հիմք էր հանդիսանում «Օրինաց երկիր» կուսակցությունը,
ՀՎԿ արտահերթ համագումարը որոշել է բավարարել դիմած և նախկինում լուծարված կուսակցությունների դիմումը, եթե այն նախատեսված է ՀՀ գործող օրենսդրությամբ` հնարավորություն տալով միաձուլման միջոցով «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միացած քաղաքական ուժերին` առանձնացման միջոցով վերակազմակերպվել:
Ելնելով վերոգրյալից տեղեկացնում ենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը պատրաստ է միավորված կուսակցություններին առանձնացման նպատակով վերակազմակերպվելու ցանկություն հայտնող կուսակցություններին տրամադրել օրենքով սահմանված փաստաթղթերը:
2. Նշված գործընթացն ավարտելուց հետո «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որշում է միավորվել «Օրինաց երկիր» կուսակցությանը:
3.Ամփոփելով վերոշարադրյալը «Հայկական վերածնունդ» կուսակցությունը փաստում է, որ այդուհանդերձ, 2017թ. խորհրդարանական ընտրություններում հավաքեց շուրջ 60.000 քվե` լինելով առաջինը արտախորհրդարանական ուժերի մեջ, և խորհրդարանական ընտրություններից ընդամենը հաշված ամիսներ առաջ նույն կուսակցությունը կարողացել էր հավաքել ավելի քան 20 % քվե Վանաձոր և Գյումրի քաղաքներում:
Կուսակցությունը նաև իր շնորհակալությունն է հայտնում բոլոր կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին` կուսակցության հիմնադրման գործում ցուցաբերած համատեղ աշխատանքի համար և հաջողություն է մաղթում նրանց հետագա գործունեության մեջ»: