Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում կառավարությունը մերժեց ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ անվանափոխել ՕԵԿ խմբակցությունը «Հայկական վերածնունդ» անունով: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկը հակասում է «Ազգային ժողովի կանոնակարգում» նախատեսված` խմբակցությունների ստեղծման սկզբունքին:
«Բացի դրանից` օրենքի նախագծի ընդունման դեպքում հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործող պատգամավորական խմբակցությունը, առանց հաշվի առնելու իրենց առաջադրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կարծիքը, իր նախաձեռնությամբ փոխի խմբակցության անունը, ինչը չի նպաստի պետության քաղաքական համակարգի կայունությանը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ընտրողը ընտրությունների ժամանակ իր ձայնը տալիս է տվյալ անվանումով կուսակցությանը, և կոռեկտ չէ ընթացքում փոխել խմբակցության անունը: