|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր լրագրողները խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքվեցին, թե ինչպե՞ս են կարգավորվելու իրենց քաղաքական ուժի անվանափոխության հետ կապված հարցերը: «Հիմա դուք ՕԵԿ-ական պատգամավո՞ր եք, թե՞ «Հայկական վերածնունդ»-ի պատգամավոր»,- հարցրեցին լրագրողները:
Պատգամավորը նշեց, որ, ըստ գործող օրենսդրության, ըստ կանոնակարգ-օրենքի, անվանփոխության հետ կապված խնդիրը կարգավորված չէ, բայց դա տեխնիկական խնդիր է ու բարդ ընթացակարգ, և մոտ ապագայում, իրավական առումով, կկարգավորվի այդ հարցը:
«Այսօրվանից սկսած` մենք հանդիսանում ենք «Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորներ»,- հայտարարեց Հովհաննես Մարգարյանը: