կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-22 15:35
Քաղաքական

Զուրաբյանը «Հայկական վերածնունդ»-ը նմանեցրեց 18+ հայտնի անեկդոտին

Զուրաբյանը «Հայկական վերածնունդ»-ը նմանեցրեց 18+ հայտնի անեկդոտին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՕԵԿ-ի հիմքի վրա ստեղծված «Հայկական վերածնունդ» կուսակցությունը նմանեցնում է հայտնի անեկդոտին` 18+: «Էն անեկդոտը գիտե՞ք, որ ասում է՝ դու էլ ասա... Մի բիձա մարդ գալիս է բժշկի մոտ ու ասում՝ «էն հարցով» էդքան էլ ուժեղ չեմ, բայց ընկերս ինձնից մեծ ա, ու ինքն ասում ա՝ ինձնից լավ ա էդ գործում։ Բժիշկն էլ ասում ա՝ է, դու էլ ասա։ Հիմա` եթե ասելով ա․․․»,- լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը`անդրադառնալով այն հանգամանքին, որ «Հայկական վերածնունդ»-ը հպարտանում է իրեն միավորված կազմակերպություններով:

Լևոն Զուրաբյանը նշեց նաև, որ ինքն իր կարծիքն այս կուսակցության մասին հայտնել է, և ժողովուրդն էլ լավ գիտի՝ ինչպիսին է այս ուժը: