|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամուլի խոսնակ Վահե Մոսինյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչև հիմա իրենց կազմակերպությանն են միացել 150-ից ավելի կազմակերպություններ: Ըստ նրա` համացանցում տարածում գտած այն տեղեկությունը, թե իրենց են միացել տարօրինակ անուններով մի շարք կազմակերպություններ, պարզապես սարկազմի դրսևորում է:
Մոսինյանի խոսքով` ֆեյսբուքյան տարածքում բացված էջերի ստեղծման հիմքում նախանձն է: Նրա կարծիքով` մասնավորապես` «Կույս կանանց միավորում»-ը ստեղծված է «Հայկական վերածնունդ»-ին վարկաբեկելու համար: «Կարծում եմ` սա նաև նախանձի դրսևորում է: Մարդիկ նախանձից են նման բան արել, ու չեմ կարծում, որ նախանձը քաղաքական կատեգորիա չէ: Կոնկրետ ուժի մասին չեմ կարող նշել, բայց չեմ բացառում, որ դրանք նաև քաղաքական որոշ ուժեր կարող են լինել»,- ասաց Մոսինյանը: