կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-02 10:50
Իրավական

«Հայկական վերածնունդ»-ի վստահված անձը կանգնած է մուտքի մոտ և եկողներին ուղղորդում է. ընտրախախտումների պատկերը

«Հայկական վերածնունդ»-ի վստահված անձը կանգնած է մուտքի մոտ և եկողներին ուղղորդում է. ընտրախախտումների պատկերը

«Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպությունը դիտարկում է ՏԻՄ ընտրությունները և գրանցում ընտրախախտումները: Ըստ այդմ` գրանցվել են և շարունակվում են գրանցվել հետևյալ խախտումները.

Ընտրատեղամաս 27/1, Գառնի, թիվ 2 ավագ դպրոց, Զ. Ալեքյան փողոց 52. աԱյստեղ գրանցվել է ընտրողին օգնելու կարգի խախտում, կան ընտրացուցակի հետ կապված խնդիրներ: Մասնավորապես` օգնություն են ցուցաբերել ընտրողին` առանց գրանցվելու: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը արձանագրել են ընտրախախտումը: Բացի այդ` քվեախցիկում միաժամանակ գտնվել է երեք հոգի, որոնցից մեկը գրանցված է եղել որպես օգնող անձ, իսկ մյուսը ՀՀԿ-ի թեկնածուի վստահված անձ է եղել: Ընտրատեղամասում այդ առթիվ լարվածություն է առաջացել, բայց ՏԸՀ նախագահն ասել է, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, ու ոչ մի խախտում չկա: Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է այդ մասին, բայց ասել է, որ ամեն ինչ կարգին է, և ընտրախախտում չի արձանագրել:

Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ` եղբայրը ընտրացուցակում ստորագրել է և իր և քրոջ փոխարեն, բայց քվեարկել է միայն իր փոխարեն: Հանձանաժողովը ընտրախախտում չի արձանագրել` պատճառաբանելով, որ, միևնույն է, քույրն էլ է մասնակցելու ընտրությանը:

Կողմնակի` վկայական չունեցող անձանց և/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում. ընտատեղամասում միաժամանակ մոտ քսան հոգի են հավաքված, որոնք ներկայանում են որպես համայնքի ղեկավարի թեկնածու Ահարոն Սահակյանի վստահված անձինք: Հանձնաժողովի նախագահը տեղյակ է, նա թույլ է տվել միաժամանակ մտնել ընտրատեղամաս` պայմանով, որ չաղմկեն ու լուռ նստեն:

Տեղամասի անմատչելիություն/անհասանելիություն սայլակով տեղաշարժվողների համար:

Ընտրատեղամաս 36/7, Արթիկ, թիվ 3 ավագ դպրոց, Աբովյան 10/1. այստեղ արձանագրվել է քվեաթերթիկի դուրս հանում տեղամասից կամ ներս բերում, անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ, չլրացված քվեաթերթիկի` տեղամասից դուրս բերման փորձ:

ԿԸՀ-ի խորհրդով անձնագրում դրվող կնիքի թանաքը թափահարվել է, սակայն, միևնույն է, այն անհետացել է կնքված նմուշից:

Ընտրատեղամասի սխալ կահավորում`  քվեախուցը տեղադրված է այնպես, որ ետևի պատուհանից տեսանելի է քվեախցի ներսի հատվածը, այդպիսով` խախտվում է քվեարկության գաղտնիությունը:

Ընտրատեղամաս 34/17, Գյումրի, թիվ 8-րդ զինվորական թաղամասի 10 շենք. գրանցվել է ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս: «Հայկական վերածնունդ»-ի վստահված անձը կանգնած է մուտքի մոտ և եկողներին ուղղորդում է` ասելով ՝ «գիտեք, չէ՞, որ 10-րդ համարի օգտին պիտի քվեարկեք»։

Ընտրատեղամաս 27/2 , Գառնի, արվեստի դպրոց, Ս. Շահումյան 11. քվեարկության գաղտնիության խախտում է արձանագրվել` քվեարկողի հետ խցիկ է մտել հանձնաժողովի նախագահը, օգնել քվեարկել, հետո էլ բարձրաձայն ասել, թե ում օգտին է քվեարկվել: Առկա է տեսանյութ: 

Ընտրատեղամաս 31/3, Ախթալա, Բարիտ թաղամասի ՆՈՒՀ ՀՈԱԿ, 1փ Թումանյան 7. ընտրողին օգնելու կարգի խախտում` ընտրողներին օգնող անձանց անունները չեն գրանցվել գրանցամատյանում:

Ընտրատեղամաս 34/14, Գյումրի, թիվ 42 ավագ դպրոց-2-Մուշ-2 թղմ: Դիտորդի/ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում / աշխատանքներին խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը գրանցվել է անձնագրի պատճենով։ Վստահված անձը, նստած լինելով ցուցակների մեջտեղում, հետևում է ընտրողների մասնակցությանը, զանգում և ուղղորդում ընտրողներին տեղամաս բերել։

Ընտրատեղամաս 39/1, Վայք, Հիմանական դպրոց, Ալավերդյան փող.17-ում. ավելի քան 15 ընտրողի միաժամանակյա ներկայություն տեղամասում: Արձանագրվել է կողմնակի` վկայական չունեցող անձանց և/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում: