|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին: Նրա խոսքով` քննարկումներից հետո կլինի հայտարարություն, որից հետո միայն կարող են տալ մեկնաբանություններ:
«Հայտարարություններ լինելուց հետո համեմատեք` ինչ են ասել համանախագահները, ինչ է ասել Հայաստանը, և ինչ է ասել Ադրբեջանը: Ընդհանուր առմամբ, մեկ բան կարող ենք ասել, որ համանագահների կողմից տարվող ընդհանուր գիծը մնում է անփոփոխ, այսինքն` բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, ինչի համար էլ անհրաժեշտ է համապատասխան համաձայնությունները կյանքի կոչել: Այս պահին փոքր քայլ կարող ենք արձանագրել ՝ հակառակորդի համաձայնությունը մոնիթորինգային մշտադիտարկման խմբի թվաքանակի ավելացման հարցում»,- ասաց Շավարշ Քոչարյանը` հավելելով, որ այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել: