Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմանը, ըստ որի` երկրում ընտրությունները հոկտեմբերի փոխարեն կանցկացվեն ապրիլին: Նա նախ նշեց, որ չի կարծում, թե Ադրբեջանն այն երկիրն է, որի համար կարևոր են ընտրությունները, քանի որ այնտեղ ընտրությունների արդյունքը միշտ կանխորոշված է:
«Ընտրությունների ժամկետն առաջ բերելը կկապեի Ադրբեջանի իշխանությունների ներկլանային հարաբերություններով` իհարկե, հաշվի առնելով արտաքին գործոնները: Եվ եթե կա ներքին պայքար իշխանության համար, ապա ցանկացած տեղեկատվություն այն մասին, որ այդ ներքին պայքարում հակառակ կողմը կարող է ունենալ որոշակի աջակցություն այլ պետությունների կողմից, բնական է, իր ազդեցությունն է թողնում»,- ասաց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է ապրիլից հետո բանակցությունների ակտիվացման հեռանկարին, Քոչարյանը նշեց. «Եթե մենք խոսում ենք այն նպատակի մասին, որ լինի իրական առաջընթաց բանակցային գործընթացում, ապա դա ենթադրում է, որ պետք է իրականացվեն այն միջոցառումները, որոնք դեռ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ են եղել, քանի որ բոլորի համար ակնհայտ է, որ առանց վստահության մթնոլորտի առաջ շարժվելը գրեթե անհնար է»:
Հարցին, թե Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո սպասվո՞ւմ է ՌԴ-ի կողմից ակտիվություն բանակցություններում , Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ դա այդքան չէր կապի կոնկրետ ընտրությունների հետ, և որ Ռուսաստանն իր քաղաքականությունը ունի, և դա մնայուն է: