|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
«Մեկ քայլ առաջ»-ը պրիմիտիվ քայլ է, պետք է 100 քայլ առաջ գնալ և կոնկրետ պահանջներ դնել. այսօր լրագրողներին ասաց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը` խոսելով Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի դեմ պայքարողների վերջին հայտարարության մասին: Հիշեցնենք, որ ակտիվիստները հայտարարել էին, որ այսօրվանից` ժամը 21-ից, եթե իշխանությունը քայլեր չձեռնարկի էլեկտրաէներգիայի գնի բարձրացման որոշումը չեղարկելու ուղղությամբ, իրենք մեկ քայլ առաջ են գնալու, և այդպես` ամեն օր:
Աղաբաբյանի կարծիքով` մեզ շատ են վախեցնում բախումներով, սակայն իշխանությունը ոչինչ չի զիջի, եթե չպարտադրենք: «Պետք չի վախենալ բախումներից, պետք է ուղղակի ցույց տալ մեր ուժը, այն, ինչին ենք մենք ընդունակ»,- ասաց նա: