Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը: Նախագծի փոփոխությունները ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա նշեց, որ կառավարությունն առաջարկում է ԱԺ-ին հնարավորություն տալ չեղյալ համարելու կամ վավերացնելու միջազգային պայմանագրերը:
«Ներկայումս միջազգային պայմանագրերը հաստատվում կամ չեղյալ են համարվում ոչ թե ԱԺ-ի հաստատմամբ, այլ օրենքով, իսկ օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է կառավարությանը: Մենք առաջարկում ենք փոփոխություն կատարել, ԱԺ-ին միջազգային պայմանագրերը չեղյալ համարելու կամ վավերացնելու հնարավորություն տալ»,- հայտարարեց նա:
Բացի այդ` ԱԳ փոխնախարարը նշեց, որ ԱԺ-ում, օրինակ, 30-ից ավելի միջազգային պայմանագրեր են կուտակվել, և կառավարությանը 1 ամիս է տրվում դրանց վերաբերյալ օրենք պատրաստելու ու Ազգային ժողովին ներկայացնելու համար: Ինչ վերաբերում է կոնվենցիաներին, ապա Քոչարյանն ասաց, որ դրանք կշարունակեն վավերացվել օրենքով:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն առաջարկեց օրենքում ևս մեկ լրացում անել՝ գրել, որ փոփոխությունը պայմանավորված է նոր Սահմանադրությամբ: Շավարշ Քոչարյանն ասաց, որ դա գլոբալ առաջարկ է, նշեց, որ այդ դեպքում պետք է սպասել 2018թ.-ին, որպեսզի նոր Սահմանադրությունն ամբողջապես ուժի մեջ մտնի: